ՀՀ նախագահը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը՝ նվիրված Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում ստանալուն։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերությունը առաջինը Հայաստանում ստացել է միջազգային հեղինակավոր Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում։ Այս նշանակալի ձեռքբերումը վկայում է ընկերության մասնագիտական բարձր մակարդակի, վստահելիության և միջազգային չափանիշներին համապատասխանության մասին։

Հանրապետության նախագահը ողջունել է հայկական կազմակերպության հեղինակավոր ձեռքբերումը և հաջողություններ ու նորանոր վերելքներ մաղթել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն