Արարատում և Արմավիրում 7 ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ ոռոգման նպատակով շահագործել են 3 ապօրինի խորքային հորեր։

Արարատի մարզի Նորամարգ բնակավայրում «Ռիվեռ Լանդ» ՍՊԸ-ն ու ևս մեկ անձ, Արևաբույրում՝ մեկ, Նիզամիում՝ մեկ քաղաքացի, նույն նպատակով ապօրինի խորքային 4 հորից՝ առանց համապատասխան թույլտվությունների կատարել են ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արմավիրի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 7 ապօրինի հորերի շահագործումը կասեցվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն