ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գևորգ Տեր-Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Գյումրի, Աբովյան 246/4)։
Մասնավորապես՝
սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,
պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու հնարավորությունը,
աշխատանքային սեղանների մակերևույթները չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։