Անօդաչու թռչող սարքեր են ընկել Լատվիայի և Էստոնիայի տարածքում | 1lurer.am

1lurer.am  Լատվիայի և էստոնիայի տարածքում մարտի 24-ի լույս 25-ի գիշերը ԱԹՍ-ներ են ընկել։ Երկու երկրի իշխանությունները հայտնել են, որ անօդաչուները թռել են Ռուսաստանից:

Լատվիայում թռչող սարքն ընկել և պայթել է Կրասլավայի երկրամասի տարածքում։ Բնակչության շրջանում զոհեր չկան, քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս չի հասցվել՝ Delfi-ն մեջբերել է Լատվիայի ազգային զինված ուժերի հայտարարությունը:

Էստոնիայում էլ, մարտի 25-ի գիշերը, անօդաչու թռչող սարքը բախվել է Օվերի էլեկտրակայանի խողովակին։ Enefit Power էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ էլեկտրակայանը չի վնասվել, և միջադեպը էական ազդեցություն չի ունեցել Էստոնիայի էներգահամակարգի վրա։

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան, մեկնաբանելով Կրասլավայում դրոնի խոցվելը, չի բացառել, որ դա կարող էր ուկրաինական լինել, և հիշեցրել է մարտի 23-ի Լիտվայի դեպքը:

Միաժամանակ ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն էլ հայտնել է, որ ուկրաինական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են տեղի ունեցել Լենինգրադի մարզի վրա մարտի 23-ի և 25-ի գիշերը։ Նահանգապետի խոսքով՝ երկուշաբթի գիշերը տարածաշրջանի երկնքում խոցվել է ավելի քան 70, իսկ չորեքշաբթի գիշերը՝ 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն