Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ամսական 120 հատ տակդիր կտրամադրվի․ Արսեն Թորոսյան

Աջակցող միջոցների ցանկն ընդլայնվել է։ Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին տակդիրներ կտրամադրվեն։ Այս մասին  ֆեսյբուքյան իր էջում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի՝ քաղաքացիները, որոնց ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված են տակդիրներ, այսուհետ կարող են դրանք ստանալ հավաստագրված կազմակերպություններից՝ ամսական 120 հատ՝ 36 հազար դրամի չափով։

«Դա մեծ ֆինանսական բեռ է նրանց և նրանց ընտանիքների համար, և սա էական թեթևացում կլինի նրանց համար։ Իհարկե, կան նաև այլ աջակցող միջոցներ, որոնք այս տարի ընդլայնվել են՝ լսողական միկրոպրոցեսորների փոխարինվող մասեր, միկրոպրոցեսոր, տարբեր տեսակի պրոթեզներ։ Մյուս տարի նույնպես այդ ցանկն ընդլայնվելու է», – ասել է Թորոսյանը։

Միաժամանակ, նրա տեղեկացմամբ, ապրիլի 1-ից հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նպաստները 10,000 դրամով կբարձրանան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն