Ինչ կուզեն, կասեն․ Սերժ Սարգսյանը՝ պատերազմի վերաբերյալ հայտարարությունների մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Որևէ իշխանություն իրավունք չունի փակելու Արցախ վերադարձի հույսը։ Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան ՔՊ-ականների պնդումներին, թե եթե իրենք չգան իշխանության, պատերազմ կլինի, Սերժ Սարգսյանը քմծիծաղով ընդունեց։

«Պա՜հ»,- արձագանքեց նա լրագրողի դիտարկմանը, թե ըստ ՔՊ-ի՝ կամ իրենք կլինեն, կամ պատերազմ կլինի։

«Իրենց ինչ կա, ինչ կուզեն, կասեն»,- ասաց Սարգսյանը։

Արձագանքելով լրագրողներից մեկի հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում այն կարծիքին, որ ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը, Սարգսյանը վրդովվեց։

«Այդ ձեզ է թվում, այդ դուք եք փորձում պառակտել, մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Նա խոստացավ լրագրողների բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում՝ ՀՀԿ համագումարի ժամանակ։

Նշենք, որ ՀՀԿ գործիչներն այսօր Կոմիտասի անվան պանթեոն են այցելել՝ հարգելու ՀՀ նախկին վարչապետ (2000-2007 թթ.), ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Մարգարյանը մահացել է 2007թ․ մարտի 25-ին սրտի կաթվածից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն