12643772_0030722048_1440x900_80_0_1_d155d7a2f8b482072f41d37313f3f029-jpg

Կրեմլում մեկնաբանել են Մերձավոր Արևելքի վերաբերյալ «ԱՄՆ խաղաղության ծրագրի» մասին լուրը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Մոսկվան չգիտի, թե որքանով է հավաստի Մերձավոր Արևելքի վերաբերյալ «ԱՄՆ խաղաղության ծրագրի» մասին լուրը. Թեհրանը նման տվյալներ չի փոխանցել։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր իրանցի ընկերները նման տեղեկություն չեն փոխանցել մեզ։ Մենք չգիտենք, թե որքանով են հավաստի այդ հաղորդագրությունները»,- ասել է նա։

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների մասին հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ ՌԴ-ն ողջունում է ԱՄՆ-ի հետ երկխոսության վերակենդանացման ցանկացած ձև, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարանականների միջև, քանի որ դա բխում է երկրների շահերից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն