9ec6b1af-f7c7-4775-b30e-94cd13f20ba1_cx0_cy8_cw0_w1023_r1

Դանիայի վարչապետը հրաժարական է տվել | azatutyun.am

azatutyun.am Դանիայի կառավարության ղեկավարը՝ Մետտե Ֆրեդերիկսենը, հրաժարական է տվել երկրի արքա Ֆրեդերիկ X-ի հետ հանդիպումից հետո:

The Guardian-ը գրում է, որ երեկ անցկացված ընտրություններում Ֆրեդերիկսենի «Սոցիալ-դեմոկրատներ» կուսակցությունը ցույց տվեց վերջին հարյուրամյակում վատագույն արդյունքը՝ ստանալով քվեների 21,9 տոկոսը։ Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը՝ ստացել է 11,6 տոկոս, «Վենստրե» կուսակցությունը՝ 10,1 տոկոս։ Մնացած կուսակցությունները՝ 10 տոկոսից պակաս ձայն։

Այսպիսով, ո՛չ ձախ-կենտրոնական «կարմիր բլոկը», ո՛չ աջ-կենտրոնական «կապույտ բլոկը» չեն կարողացել խորհրդարանում մեծամասնություն ձևավորել, ինչը Եվրոպական լրատվամիջոցների գնահատմամբ՝ զգալիորեն դժվարացնում է կառավարման կոալիցիայի ձևավորումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն