115 մլն եվրո՝ Եվրոպական հանձնաժողովից պաշտպանական նորարարություններին | azatutyun.am

azatutyun.am Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է 115 միլիոն եվրո ֆոնդ՝ արագացնելու պաշտպանական տեխնոլոգիաներում նորարարությունները։

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ֆոնդը նախատեսված է «հեղափոխական պաշտպանական նորարարությունների» մշակումն ու փորձարկումն արագացնելու և դրանք շուկա շուտ հասցնելու համար։ Ինչպես նաև կենտրոնացած է փոքր և միջին ձեռնարկությունների, այդ թվում՝ ստարտափների աջակցման վրա։

Այն 100 տոկոս ֆինանսավորում կտրամադրի 20-30 նախագծերի՝ 1-3 տարվա ընթացքում զինված ուժերում նոր տեխնոլոգիաներ մատակարարելու նպատակով։

Եվրոպական խորհրդարանի և անդամ պետությունների հաստատումից հետո ակնկալվում է, որ ֆոնդը կսկսի գործել 2027-ի սկզբին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն