Լուկաշենկոն Հյուսիսային Կորեայում է՝ երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով | armenpress.am

armenpress.am Փհենյանում տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նա ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ միասին այցելել է «Ազատագրում» հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Լուկաշենկոյի այցի նպատակն է ամրապնդել երկու երկրների հարաբերությունների իրավական հիմքերը և նպաստել փոխգործակցության խորացմանը։

Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի խոսքով՝ Լուկաշենկոյի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել բարեկամության և համագործակցության մասին շուրջ 10 համաձայնագիր։

Երկու ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2025 թ. սեպտեմբերին Պեկինում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն