Հրդեհ Գյումրիում. փրկարարները տարհանել են 6 քաղաքացու

Մարտի 25-ին՝ ժամը 13։54-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահինյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 14։24-ին։ Մոտ 3 քմ տարածքում այրվել են անկողնային պարագաներ և գույք։

Հրշեջ-փրկարարները տարհանել են 6 քաղաքացու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն