ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից՝ Պարսից ծոցի երկրների վրա գրոհների համար | armenpress.am

armenpress.am ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իրանի կողմից Պարսից ծոցի հարևանների վրա կատարված «սարսափելի հարձակումները»՝ կոչ անելով լիարժեք և արագ «փոխհատուցում» տրամադրել իր հարվածների բոլոր զոհերին։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

47 անդամից բաղկացած խորհուրդը աջակցել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց երկրների և Հորդանանի կողմից ներկայացված բանաձևին, որը դատապարտում է Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելուն ուղղված գործողությունները և պահանջում է Իրանից անհապաղ «դադարեցնել բոլոր չհրահրված հարձակումները»։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի այն երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաներ։ Հարվածների ընթացքում նաև թիրախավորվել են Պարսից ծոցի երկրների էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն