ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալին և GIZ-ի հայաստանյան թիմին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին և GIZ-ի հայաստանյան թիմին։

Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարութունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում արձանագրված արդյունքները, ներառյալ համայնքային կառավարման թվայնացումը, քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, մասնակցային և ծրագրային բյուջետավորման զարգացումը, ինչպես նաև համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված դրամաշնորհային նախաձեռնությունները։

Անդրադարձ է կատարվել վարչատարածքային բարեփոխումներին։

Դավիթ Խուդաթյանը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը՝ ընդգծելով, որ համագործակցությունը կարևոր դեր ունի համայնքների կարողությունների զարգացման և ծառայությունների որակի բարելավման գործում։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը տեղական զարգացման և ապակենտրոնացման բարեփոխումների ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն