84856125_47_309_1394_1067_1920x0_80_0_0_a4d6b0b59764fd16bdd34d9e95534a13

Սամվել Կարապետյանի քարոզարշավի ժամանակ թմրանյութ բաժանելու դեպքով կա 2 ձերբակալված. նախաձեռնվել է քրեական վարույթ | 1lurer.am

1lurer.am  Մամուլում տարածված տեղեկություններով՝ մարտի 24-ին Գեղարքունիքի մարզում քարոզարշավ իրականացնելիս Սամվել Կարապետյանի աջակիցների մոտ հայտնաբերվել է թմրանյութ և երկու անձ է ձերբակալվել, այդ թվում Գեղարքունիքի համայնքերից մեկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուն:

1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից միայն հայտնել են. «Երկու անձ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված»:

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոցների, դրանց համարժեք նյութերի ապօրինի իրացման, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն