Թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

Մարտի 24-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Գավառում հայտնաբերել և թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են Նորատուս գյուղի 38-ամյա երկու բնակչի։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության բաժին տեղափոխելիս տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ՝ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոտ 5 գրամ մարիխուանայով թղթե փաթեթը։
Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն