ԵՄ-ն և Չինաստանը ռազմական խորհրդատվություններ են անցկացրել | armenpress.am

armenpress.am ԵՄ-ն և Չինաստանը երկու տարվա ընթացքում առաջին անգամ անցկացրել են ռազմական խորհրդատվություններ, որոնց ընթացքում, ի թիվս այլնի, մտքեր են փոխանակել Ուկրաինայի, Իրանի և Հարավչինական ծովում իրավիճակի վերաբերյալ։

Այս մասին նշված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ։

«ԵՄ-ի և Չինաստանի միջև անվտանգության ու պաշտպանության խորհրդատվությունների 15-րդ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում մարտի 24-ին», – նշվում է հայտարարության մեջ։

Եվրոպական արտաքին ծառայությունը հայտարարել է, որ վերահաստատել է Չինաստանի ղեկավարությանն ուղղված իր կոչը՝ ազդեցություն գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայում հակամարտությունը Բրյուսելի և Կիևի կողմից համաձայնեցված պայմաններով դադարեցնելու համար, ինչպես նաև ընդգծել է Չինաստանի պատասխանատվությունը Հարավչինական ծովում և Թայվանի նեղուցում կայունության և նավարկության ազատության ապահովման համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն