Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել | tert.am

tert.am Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ընը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով պաշտոնական այցով գտնվում է Փհենյանում, ստորագրել են երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագիր, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ալեքսանդր Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը ստորագրել են Բելառուսի Հանրապետության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագիր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Լուկաշենկոն փաստաթուղթն անվանել էր այնպիսի գործիք, որը հստակ և բացահայտ շարադրում է փոխգործակցության նպատակներն ու սկզբունքները և սահմանում է ապագա փոխշահավետ գործընթացների ինստիտուցիոնալ շրջանակները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն