««Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ները միացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին, իսկ Աջափնյակում և Նուբարաշենուն ստեղծվելու են համապատասխան մասնաճյուղեր:
Կենտրոնը կոչվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստին:
Այս փոփոխությունը, ըստ հիմնավորման, շահառուների վրա չեզոք ազդեցություն կունենա, իսկ մասնագիտական հաստիքների և շահառուների թվի փոփոխություն չի նախատեսվում:
«Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը»,- ասվում է հիմնավորման մեջ:
Միավորման արդյունքում կտնտեսվի մոտ ավելի քան 22 մլն դրամ:
«Ընտրվել է միացման, ոչ թե միաձուլման տարբերակը, քանի որ անհրաժեշտ է պահպանել գործող կազմակերպությունը և ընդլայնել նրա գործունեությունը՝ առանց նոր իրավաբանական անձ ստեղծելու՝ ապահովելով իրավահաջորդության շարունակականությունը»,- նշվում է հիմնավորման մեջ:
Բացի այս՝ միավորվում են նաև՝
- ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ը և «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ը՝ վերանվանվելով «Երևանի «Մանկան տուն» ՊԵԱԿ և ստեղծելով Մարի Իզմիրլյանի մասնաճյուղ.
- «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ վերանվանվելով «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ և ստեղծելով Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ.
- «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը՝ վերանվանվելով «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ և ստեղծելով Գյումրու մասնաճյուղ: