Եփրեմ Կարապետյանը՝ ԿԿՀ անդամ, Թադևոս Ավետիսյանը՝ ՄՍՇՊ հանձաժողովի անդամ

Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել էին Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է կայացած քվեարկությունների արդյունքները:

Եփրեմ Կարապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 1 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեատուփում առկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 25-ը:

Թադեւոս Ավետիսյանի օգտին քվեարկել է 83 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեատուփում առկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 2-ը:

Նշենք նաև, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը 2026 թվականի մարտի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն