Թմրանյութերի արտադրամասի, զենք-զինամթերքի հայտնաբերում Երևանի 20 հասցեներում | armenpress.am

armenpress.am Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել քրեական ոստիկանների և քննիչների կողմից  Երևանի 20 հասցեներում անցկացրած խուզարկությունների վերաբերյ

ՀՀ ՆԳՆ-ն խուզարկությունների արդյունքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։

«Քրեական ոստիկաններն ու քննիչները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 20 հասցեներում․ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներ»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն էր հայտնել, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում Քննչական կոմիտեն ու ՆԳՆ քրեական ոստիկանությունը խուզարկություններ են իրականացրել Երևանի 20 հասցեներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն