Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Հ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 26-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Օրակարգում ներառված էր 5 հարց։

Նիստի մեկնարկին նախարարը շնորհավորել է անդամներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը կօգնի համատեղ քննարկումների միջոցով ձևավորել լուծումներ, որոնք կնպաստեն կատարվող հսկայածավալ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Նիստում ներկայացվել են նախարարության ծրագրերն ու 2026 թվականի առաջնահերթ միջոցառումները, իսկ անդամները շեշտել են ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն