tert.am Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դիմաց վեճ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև, որի ընթացքում բերման ենթարկված քաղաքացին հայհոյել էր Ալեն Սիմոնյանին, իսկ ԱԺ նախագահը պատասխանել էր հայհոյանքով։