azatutyun.am Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնել են ՆԳՆ-ից:
Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է այլ մեկնաբանություն տալ:
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է:
ԱԺ նախագահի մասնկացությամբ փոխադարձ հայհոյանքներով միջադեպը տեղի է ունեցել Դեմիճյան փողոցում:
Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսում է այն բանից հետո, երբ ԱԺ նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ:
Վիճաբանության ընթացքում, ըստ տեսանյութերի, հնչում են սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում