Օվերչուկը պատմել է ԵԱՏՄ շրջանակում ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի համատեղ նախագծերի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համատեղ երեք նախագիծ է ֆինանսավորվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անցյալ տարի, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ղազախստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում «Վեստի»-ին տված հարցազրույցում փոխվարչապետն ասել է, որ խոսքն արագընթաց երկաթուղիների, գյուղատնտեսական տեխնիկայի և կոմունալ մեքենաշինության ոլորտում իրականացվելիք նախագծերի մասին է։

«Սրանք բոլորը բավական իրատեսական նախագծեր են, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների։ Անցյալ տարի քննարկվող նախագծերի ընդհանուր թիվը հինգի էր հասնում։ Այժմ դրանք ավելի շատ են, պարզապես այդ թիվը հստակ չեմ հիշում», – ասել է Օվերչուկը։

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտնել էր, որ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ ոչ հումքային ոչ էներգետիկ արտահանման ծավալի աճն անցյալ տարի 20% է կազմել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն