Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա | 1lurer.am

1lurer.am  Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ի իր էջում անդրադարձել է մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին:

«Ես անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքներն ու միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ մեր հանձնառությունը»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին կայցելեն Հայաստան։

ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը տեղի կունենա 2026-ի մայիսի 4-ին և 5-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն