8e516619-0214-4c78-874f-08dde5383204_w1023_r1

Բելառուսում քննարկում են Լուկաշենկո-Թրամփի հանդիպման հնարավորությունը | azatutyun.am

azatutyun.am  Բելառուսի իշխանությունները քննարկում են Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

«Նախագահը ուրախ կլինի ԱՄՆ նախագահի հետ քննարկել միջազգային օրակարգի և երկկողմ հարաբերությունների հարցերը։ Եթե Խաղաղության խորհրդի նիստը տեղի ունենա այս տարի և եթե դա ընդունելի լինի բելառուսական կողմի համար, մենք անպայման կմասնակցենք այդ գագաթնաժողովին», – հայտարարել է մամուլի քարտուղարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն