Կապանում մեկ օրում թափվել է 47 մմ տեղում՝ մարտ ամսվա նորմայի 75%-ը․ Լևոն Ազիզյան

Կապան քաղաքում այսօր թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը: Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյան:

ՇՄ նապարար Համբարձում Մաթևոսյանն էլ իր էջում գրել է, որ այսօր Սյունիքի և Վայոց ձորի առանձին հատվածներում, իսկ մարտի 27-28-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղումները կլինեն ինտենսիվ։

Սպասվող տեղումներով պայմանավորված՝ հանրապետության գետերում դիտվում է ջրի ելքերի մեծացում, իսկ Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի բարձրացում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն