Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվեց. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ  Քրեկանան Օրենսգրքի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն արդարացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Ըստ Դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր․ Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։

Թեպետ պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում, այնուամենայնիվ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Դատարանին՝ անկողմնակալ, օբյեկտիվ և անաչառ քննության համար»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տարածվել էր տեղեկություն, որ ԱԱԾ-ն ԱԳՆ-ում հօգուտ Ադրբեջանի գործած պաշտոնյայի է բացահայտել, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարեւոր տեղեկություններ։ Նշվում էր, որ նա եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։

Աշխեն Ալեքսանյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա գործուղման ժամանակ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն