Լիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև. ՄԱԿ | azatutyun.am

azatutyun.am  Լիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև, որը կարող է վերածվել ավելի աղետալի իրավիճակի։ Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։

«Մարտի 2-ից ի վեր ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»,- նշում է գործակալությունը, ընդգծելով՝ թվերի շարունակական աճը խորացող հումանիտար ճգնաժամի մասին է վկայում։

Հարավային Լիբանանում Իսրայելի կողմից հիմնական կամուրջների ոչնչացումն ավելի քան 150 հազար մարդու մեկուսացրել է և խիստ սահմանափակել մարդասիրական օգնության հասանելիությունը։

Լիբանանը ներգրավվել է Միջին Արևելքի պատերազմում մարտի 2-ին, երբ Թեհրանի աջակցությունը ստացած «Հեզբոլա» խմբավորումը սկսեց հրթիռային հարձակումներ կատարել Իսրայելի ուղղությամբ՝ վրեժ լուծելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն