Պակիստանը վերսկսում է ռազմական գործողություններն Աֆղանստանի դեմ | 1lurer.am

1lurer.am  Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վերսկսել են գործողություններն Աֆղանստանի դեմ ժամանակավոր դադարից հետո՝ ցրելով մշտական ​​​​հրադադարի հույսերը՝ հաղորդում է Reuters-ը։

Անցյալ ամիս Պակիստանի և Աֆղանստանի միջև բռնկվեցին վերջին տարիների ամենադաժան մարտերը, երկու կողմերն էլ մեծ մարդկային կորուստներ կրեցին։ Պակիստանը շարունակում է պնդել, որ «ճշգրիտ հարվածներ է հասնում ռազմական օբյեկտներին և ահաբեկիչների աջակցության ենթակառուցվածքներին»:

Ռազմական գործողությունների դադարեցում հայտարարվեց իսլամական Իդ ալ Ֆիտր տոնի կապակցությամբ: Ըստ Իսլամաբադի՝ այդ հարցով դիմել էին Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան։

«Դադարն ավարտվել է մարտի 23-ի և 24-ի միջև ընկած ժամանակահատվածում», – ասել է Պակիստանի ԱԳՆ խոսնակը: Նա նշել է, որ գործողությունները կշարունակվեն մինչև սահմանված նպատակներին հասնելը, այնքան ժամանակ, քանի դեռ թալիբների աֆղանական վարչակազմը չի վերանայել, ըստ խոսնակի, ահաբեկչական ենթակառուցվածքներին աջակցելու սխալ քաղաքականությունը:

Իսլամաբադը թալիբներին մեղադրում է Պակիստանի տարածքում հարձակումներ իրականացնող իսլամիստ գրոհայիններին պատսպարելու և աջակցելու համար: Քաբուլը հերքում է դա՝ հայտարարելով, որ գրոհայինները Պակիստանի ներքին խնդիրն են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն