Ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին քննչական ներկայացնելու համար | azatutyun.am

azatutyun.am ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

Ոստիկանությունից Քննչական ուղարկված հաղորդման համաձայն՝ Մարգարյանը երեկ «իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 27-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտակայքում, հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը բերման են ենթարկվել ապա ազատ արձակվել վարչական տույժից հետո:

Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսվում է այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ։

Միջադեպից ժամեր անց Ալեն Սիմոնյանը տեղի ունեցածը սադրանք է որակել՝ միաժամանակ պնդելով, թե իրեն ուղղված հայհոյանքին ի պատասխան միայն «արա» է ասել, «որևիցե սեռական բնույթի հայհոյանք չի եղել»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն