ԱՄՆ–Իրան ատոմային բանակցությունների ձախողման արդյունքում իրավիճակը, ինչպես կանխատեսվում էր, սրվեց փետրվարի 28-ին՝ վերածվելով ամերիկաիսրայելական համատեղ ռազմական գործողությունների Իրանի տարածքում։
Այս հարձակմանը հաջորդեցին Իրանի կողմից հարևան այն երկրների ռմբակոծությունները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները և ռազմական հենակետերը, նավատորմը։
Ռմբակոծվող երկրների շարքում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։
Ռազմական գործողություններին զուգահեռ զարգանում է հաղորդակցական ճակատը, որտեղ տեղեկատվությունը, նարատիվը և հանրային ընկալումները դառնում են ռազմավարական ռեսուրս։
Առկա տեղեկատվության հիման վրա այս հոդվածում փորձ է արվում վերլուծել, թե ինչպիսի ներքին ճգնաժամային հաղորդակցություն է վարում ԱՄԷ կառավարությունը, և գնահատել դրա կարճաժամկետ ազդեցությունը հանրային ընկալումների, վստահության, սոցիալական և տնտեսական կայունության տեսանկյունից։
Մինչ բուն թեմային անցնելը, անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ է հետապնդում ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում պետությունների կողմից իրականացվող հաղորդակցությունը։
Ճգնաժամային հաղորդակցության (այսուհետ՝ ՃՀ) ռազմավարությունները ենթադրվում են որպես պետության և կառավարության մոտեցումները, վարած քաղաքականությունները ամրապնդող կամ դրանք արտացոլող գործիքներ ճգնաժամերի ընթացքում և վերականգնման փուլերում։ Դրանք հնարավորություն են տալիս խորացնել վստահությունը կառավարությունների և պետական ինստիտուների նկատմամբ՝ սոցիալական համախմբվածության ապահովման, խուճապի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցով՝ կրճատելով կամ բացառելով տեղեկատվական վակուումների ստեղծումը։ Որպես երկարաժամկետ նպատակ՝ ՃՀ-ն թիրախավորում է պետության ինստիտուցիոնալ վստահության և լեգիտիմության պահպանումն ու ամրապնդումը և հանրության շրջանում վերահսկելիության զգացողության խրախուսումը։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ հաղորդակցությունների ռազմավարությունները կարող են ունենալ հակառակ ազդեցություն կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, ինչին մենք ականատես եղանք 2020թ-ի Արցախյան պատերազմի ժամանակ և զգում ենք դրա ազդեցությունը մինչ օրս՝ հանրային համերաշխության և պետության վստահելիության տեսանկյունից։
Հաշվի առնելով բազմաշերտ, բազմազգ և որպես միջազգային գործարարական, ֆինանսական, ինչպես նաև զբոսաշրջային հաբ դիրքավորվելու իրողությունները՝ ԱՄԷ ճգնաժամային հաղորդակցությունն իրականացվում է հենց այս հարթություններին համահունչ։
Մասնավորապես, պաշտոնական հաղորդագրությունները, որոնք շրջանառվում են ԶԼՄ-ների, սոցիալական մեդիայի, հայտնի մարդկանց և ինֆլուենսերների միջոցով, թիրախավորում են երկրի քաղաքացիներին, բիզնեսին, դրանց սեփականատերերին, ինչպես նաև զբոսաշրջիկներին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ռազմավարական հաղորդակցությունը կիրառվում է ոչ միայն որպես անվտանգության ապահովման, այլ նաև տնտեսական և սոցիալական կայունության պահպանման գործիք։
Ընդհանուր հաղորդագրությունների մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ԱՄԷ կառավարությունը կարևորում է ընդհանուր անվտանգ և ապահով միջավայրը, մարդկանց անվտանգությունը, փոխադարձ հոգատարությունն ու համախմբվածությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը և ենթակառուցվածքների պաշտպանությունը։
ԱՄԷ-ում գտնվող զբոսաշրջիկների դիտարկումները վկայում են, որ նույնիսկ ակտիվ ռմբակոծությունների պայմաններում հանրության շրջանում խուճապային տրամադրություններ տեսանելի չեն, նկատելի է հանգստություն և վստահություն կառավարության նկատմամբ։ Հատկանշական է, որ ռմբապաստարանների բացակայության պայմաններում ևս պահպանվում է վստահություն, որ ըստ անհրաժեշտության տեղեկատվությունը տրամադրվելու է ժամանակին, և համապատասխան մարմիններն ապահովելու են անվտանգությունը։
ԱՄԷ-ում գործում է ինտեգրված հանրային ծանուցման համակարգ (Public Warning System)։ Հաղորդագրությունները քաղաքացիների, բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում տվյալ տարածաշրջանում գտնվող միացված բոլոր սարքերին են ուղարկվում բջջային ցանցերի միջոցով՝ անկախ համացանցի և հեռախոսահամարի առկայության հանգամանքից։
Ուղարկվող հաղորդագրությունները կրում են վտանգի մասին նախազգուշացնող և դրա բացակայության մասին տեղեկացնող բնույթ, ինչն իրավիճակը դարձնում է վերահսկելի անհատական մակարդակում։
Այս հարձակմանը հաջորդեցին Իրանի կողմից հարևան այն երկրների ռմբակոծությունները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները և ռազմական հենակետերը, նավատորմը։
Ռմբակոծվող երկրների շարքում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։
ԶՄԼ-ներում և սոցիալական մեդիայի տարբեր ինֆլուենսերների միջոցով հանրությանը հասցվում են հետևյալ հաղորդագրությունները.
Այս հաղորդագրությունը սպասարկում է հանրության շրջանում պետական ինստիտուտների նկատմամբ վստահության և նրանց կողմից իրավիճակի վերահսկելիության նարատիվը։
Նմանատիպ հաղորդագրությունների նպատակն է հանրության շրջանում ապահովել պաշտպանված և անվտանգ լինելու զգացումը, որը բերում է վստահելիության ապահովման, ինչպես նաև պակասեցնում խուճապային տրամադրությունները։
Ճգնաժամային իրավիճակների ժամանակ ռազմավարական հաղորդակցության կարևոր կոմպոնենտներից է ապատեղեկատվության դեմ պայքարը։ ԱՄԷ պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները, օրենքով սահմանված տուգանքներն ու այլ պատժամիջոցները կարևոր դեր են խաղում այս համատեքստում։ ԱՄԷ-ում գործող օրենսդրությունը սահմանում է 100.000 – 500.000 դիրհամ տուգանքից (27.000$ – 136.000$) մինչև քրեական պատասխանատվություն ապատեղեկատվության տարածման համար։
Աղբյուր՝ Khaleej Times
Քարոզչական նյութեր են տարածվում էմիրությունների ղեկավարությունների վերաբերյալ։ Տվայլ վիզուալ նյութերը խորհրդանշում են հետևյալը. «ԱՄԷ-ն այնքան անվտանգ է և իրավիճակն այնքան վերահսկելի, որ անգամ երկրի բարձրագույն ղեկավարությունը հանգիստ այցելում է առևտրի կենտրոններ ու սնվում այնտեղ»։ ԱՄԷ թագավորի և թագաժառանգի իմիջը ամրապնդող, ինչպես նաև ռազմական կարողության վերաբերյալ արշավ է իրականացվում հետևյալ տեքստով.
«Չեք վախենու՞մ Դուբայում տիրող իրավիճակից։ Ոչ, քանի որ նրանք են մեզ պաշտպանում»։
Նմանատիպ քարոզչական տեսանյութերը նպատակ ունեն ամրապնդելու երկրի ղեկավարների իմիջը՝ սպասարկելով ուժեղ, խիզախ, իմաստուն և վերահսկող արքետիպային նարատիվը։
Անվտանգության և վստահության միջավայրը ապահովելու համար տեղեկություն է տարածվում խոցված զինամթերքի մասին։ Այս հաղորդագրությունները ուղեկցվում են իրազեկվածության բարձրացմամբ, որը նաև խրախուսում է խուճապային տրամադրությունների մարելուն և պատկան մարմինների կողմից վերահսկելիության միջավայրի ապահովմանը։ Այս տեղեկատվությունը ամրախնդում է «ԱՄԷ-ն ունի աշխարհի ամենազարգացած պաշտպանական համակարգերը» նարատիվը։
Ճգնաժամային հաղորդակցության պլանավորումն ու իրականացումը ներդրված են ոչ միայն պետական մակարդակում, այլ նաև ծառայությունների ոլորտում։
Նախագահող դատավորը թույլ տվեց շարունակել հարցաքննությունը։
Հետաքրքիր է հատկապես տարբեր խողովակներով տարվող քարոզչությունը, որը նույնպես սպասարկում է ԱՄԷ պետության շահերը, որոնք նշել ենք վերևում։ Անվտանգ, բազմաշերտ, բազմազգ, միջազգային ֆինանասական և գործարարական հաբ։
Տարածված հաղորդագրություն.
«Burj Khalifa lit up tonight in the colors of UAE flag, standing in solidarity with citizens and everyone calls UAE home»։
«Բուրջ Խալիֆան լուսավորվել է ԱՄԷ դրոշի գույներով՝ ի նշան քաղաքացիների համերաշխության և բոլոր նրանց, ովքեր ԱՄԷ-ն կոչում են իրենց տունը»։
ԱՄԷ հյուրերի պաշտպանված և գնահատված լինելու զգացումն այս տեսանկյունից ապահովեց պետության որոշումը՝ ամբողջությամբ ապահովել կեցության և սննդի ծախսերն այն մարդկանց համար, որոնք ճգնաժամի պատճառով չեն կարող լքել երկիրը։
Իրանի շուրջ զարգացող իրադարձություններով պայմանավորված՝ ԱՄԷ տարածքի ռմբակոծությունների համատեքստում հասանելի տեղեկատվության կարճաժամկետ վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ԱՄԷ-ում ճգնաժամային հաղորդակցությունը անվտանգության քաղաքականության կարևոր բաղադրիչ է։ Երկրում ռազմավարական հաղորդակցության համակարգեր են ներդրված թե պետական և թե մասնավոր ոլորտում՝ ձևակերպված հստակ նպատակներով և սկզբունքներով, որոնք նպաստում են պետության հիմնական ռազմավարական ուղղությունների պահպանմանն ու զարգացմանը. անվտանգ և ապահով միջավայր անհատի և բիզնեսի համար։ Օրենսդրական կարգավորումները, տեղեկատվության արագ փոխանցման ինտեգրված համակարգերը, տարբեր նպատակներ թիրախավորող հաղորդագրությունները և ապատեղեկատվության նկատմամբ զրոյական հանդուրժողականությունը թույլ են տալիս կառավարությանը վերահսկել ոչ միայն իրավիճակը, այլև հանրային տրամադրությունները՝ խուսափելով խուճապային իրավիճակներից։ Արդարացիորեն պետք է նշել, որ ռազմավարական հաղորդակցության՝ այս պարագայում ճգնաժամային հաղորդակցության արդյունավետութանը նաև խրախուսում են ԱՄԷ-ում առկա սոցիալ-մշակութային և օրենսդրական գործոնները։
ԱՄԷ-ի փորձը վկայում է, որ ժամանակակից ճգնաժամերում պայքարը տեղի է ունենում ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև տեղեկատվական տարածքում, որտեղ վստահությունն ու վերահսկելիության զգացողությունը երբեմն նույնքան կարևոր են, որքան ռազմական կարողությունները՝ կրելով փոխլրացնող բնույթ։
Անհրաժեշտ է հստակեցնել, որ ճգնաժամային հաղորդակցության ռազմավարությունները տարբեր են լինում անվտանգության տարբեր մակարդակների պայմաններում։
Հոդվածն ի սկզբանե հրապարակվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։
Քրիստինե Ասատրյան
Ռազմավարական հաղորդակցության մասնագետ