azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին ամերիկյան աջակցությունը՝ Իրանի հետ պատերազմում օգնության բացակայության պատճառով:
«ՆԱՏՕ-ն սարսափելի սխալ է թույլ տվել, երբ փոքր քանակությամբ ռազմական սպառազինություն չի ուղարկել, երբ նրանք նույնիսկ չեն ընդունել, թե ինչ ենք մենք անում ամբողջ աշխարհի համար, որ մենք դիմակայում ենք Իրանին»,- մարտի 27-ին Մայամիում ասել Է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը հարցրել է, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն օգնի ռազմական դաշինքին, եթե դա փոխադարձ չէ:
«Մենք տարեկան հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա, հարյուրավոր՝ նրանց պաշտպանության համար, և մենք միշտ նրանց կողքին կլինեինք, բայց հիմա, դատելով նրանց գործողություններից, ես կարծում եմ, որ պետք չէ այնտեղ լինել, այնպես չէ՞», – ասել է նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։