Սպահանում հայ է զոհվել․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Սպահանում տեղի ունեցած հրթիռակոծումների հետևանքով հայ է զոհվել։  Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Սպահանի մէջ սաստիկ հրթիռակոծումներու իբրեւ հետեւանք արձանագրուած է հայ զոհ մը՝ Սիմոնեան մականունով։ Տեղեկութիւնը փոխանցուեցաւ Թեհրանէն՝ Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կը շարունակէ առօրեայ դրութեամբ կապ հաստատել պատերազմի մէջ յայտնուած երկիրներու մէջ գործող մեր բոլոր թեմերու պատասխանտուներուն հետ։
Թեհրանի թեմի պատասխանատուները Հայրապետին զեկուցեցին, որ վերջին օրերուն սաստիկ հրթիռակոծումներու կ՚ենթարկուին Թեհրանն ու Սպահանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն