factor.am Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության բանտարկված նախագահ Ալի Քերիմլիի որդին՝ Թուրքել Քերիմլին, կարևոր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարությունում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ալի Քերիմլիի և այլ քաղբանտարկյալների գործերը, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների և քաղաքական իրավիճակի հարցեր։
Ավելի վաղ Թուրքել Քերիմլին հանդիպել էր ամերիկացի սենատոր Փիթեր Ուելչի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել էր Ալի Քերիմլիի կեղծ մեղադրանքներով ձերբակալությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակը։ Թուրքել Քերիմլին նաև սենատորին տեղեկացրել է Ադրբեջանում շարունակվող բռնաճնշումների և ընդդիմադիր Թոֆիգ Յագուբլուի վիճակի մասին։
Քննարկվել են նաև բանտարկված լրագրողների, AbzasMedia, Toplum TV, Meydan TV ընկերությունների աշխատակիցների, մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործերը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում