factor.am Պորտուգալիայի եպիսկոպոսների ժողովը հաստատել է քահանաների կողմից սեռական բռնության զոհերի համար ֆինանսական փոխհատուցման 78 դիմումներից 57-ը: Հատկացվել է ավելի քան 1,6 միլիոն եվրո: Մեկ անձի համար առավելագույն գումարը 45,000 եվրո է, նվազագույնը՝ 9,000 եվրո: Առնվազն 10 դիմում դեռ քննության փուլում է, և 11-ը մերժվել է, գրում է The Insider-ը։
Նշվում է, որ դիմումները կարող են մերժվել մի քանի պատճառներով․ եթե գործն արդեն փակվել կամ արխիվացվել է Սուրբ Աթոռի որոշմամբ, եթե դիմորդը դեպքի պահին չափահաս է եղել և չի համարվել խոցելի չափահաս, կամ եթե մեղադրյալը հոգևորականության անդամ չի եղել կամ եկեղեցական գործառույթներ չի կատարել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում