«Wizz Air»-ն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում՝ բազավորելով նոր օդանավ և գործարկելով նոր երթուղիներ Երևանից | news.am

news.am Հայաստանում առաջատար եվրոպական ավիափոխադրող «Wizz Air» ավիաընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանի բազայում կավելացնի իր երրորդ օդանավը և կգործարկի ևս երկու նոր երթուղի, ինչը ևս մեկ անգամ վկայում է երկրի նկատմամբ իր շարունակական հանձնառության մասին։

Հայաստանում գործունեության մեկնարկից ի վեր՝ 2020 թվականից, «Wizz Air» ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 3 միլիոն ուղևոր, հետևողականորեն ընդլայնելով իր երթուղային ցանցը և հայաստանյան ուղևորներին առաջարկելով մատչելի ճանապարհորդության հնարավորություններ։ Երրորդ օդանավի ավելացմամբ ավիաընկերությունը ևս մեկ նշանակալի քայլ է կատարում՝ ամրապնդելու իր ներկայությունը և աջակցելու Երևանի շարունակական զարգացմանը՝ որպես տարածաշրջանային կարևոր օդային հանգույց։

«Ուրախ ենք ընդլայնել մեր ներկայությունը Հայաստանում՝ Երևանի բազայում երրորդ օդանավի բազավորմամբ», — նշել է «Wizz Air» ավիաընկերության Գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը։ «Այս կարևոր քայլը վկայում է մեր շարունակական աճի և հայկական շուկայի հանդեպ մեր ամուր հանձնառության մասին։ Այս ընդլայնումը ցույց է տալիս մեր երկարաժամկետ նվիրվածությունը՝ ուղղված փոխկապվածության զարգացմանը, տեղական տնտեսությունների աջակցմանը և ճանապարհորդությունն առավել մատչելի դարձնելուն։ Հպարտ ենք ավելացնելու մեր ներդրումները Երևանում և անհամբեր սպասում ենք համատեղ զարգացման նոր տարիներին»։

Ընդլայնման շրջանակում «Wizz Air» ավիաընկերությունը գործարկելու է Երևան–Էյնդհովեն նոր երթուղին՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ, սկսած 2026 թվականի հոկտեմբերի 26-ից։ Բացի այդ, ավիաընկերությունը կգործարկի նաև Երևան–Բրյուսել Շառլերուա նոր երթուղին, որը կմեկնարկի 2027 թվականի փետրվարի 1-ից, ևս մեկ անգամ ընդլայնելով Հայաստանի և Արևմտյան Եվրոպայի միջև ճանապարհորդության հնարավորությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն