news.am Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ ապրիլին Ռուսաստանից արևածաղկի ձեթի արտահանման տուրքը կկազմի 16 հազար 222,4 ռուբլի մեկ տոննայի համար, մարտի՝ 9 հազար 687 ռուբլու համեմատ։ Դա 1,7 անգամ ավելի է, գրում է Интерфакс-ը։
Արևածաղկի քուսպի արտահանման տուրքը կկազմի 749,6 ռուբլի մեկ տոննայի համար։ Մինչ այդ զրոյական էր երեք ամիս անընդմեջ։
Մաքսատուրքերի հաշվարկման համար օգտագործված ցուցիչ գներն էին՝ արևածաղկի ձեթինը՝ 1 270,9 դոլար մեկ տոննայի համար (մեկ ամիս առաջ՝ 1 258 դոլար) և քուսպինը՝ 203,8 դոլար մեկ տոննայի համար (199,7 դոլար)։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում