Իրանական հրթիռները կարող են հասնել Եվրոպա. Գերմանիայի պաշտպանության նախարար | news.am

news.am Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հերքել է իրանական հրթիռների հեռահարության վերաբերյալ մտահոգությունները, որոնք տեսականորեն կարող են հասնել Եվրոպայում տեղակայված թիրախներին։

«Եվրոպան անվտանգ է, հատկապես հաշվի առնելով, որ Գերմանիան պաշտպանվում է օդային պաշտպանության միջոցով ոչ միայնակ, այլև ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ», – հայտարարել է Պիստորիուսը, հաղորդում է dpa գործակալությունը։

«Իհարկե, տեսականորեն, այդ [իրանական – խմբ.] հրթիռները կարող են հասնել Եվրոպա։ Սակայն, անկեղծ ասած, մենք դրա մասին նախկինում էլ գիտեինք։ Հարցն այն է, թե ինչ զենքով և ինչ ճշգրտությամբ։ Եվ այդ պատճառով ապավիում ենք ՆԱՏՕ-ի համատեղ մշակված պաշտպանական կարողությունների վրա»,- ընդգծել է Պիստորիուսը, գրում է DW-ն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն