Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն ու արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը Մոնտեվիդեոյում այցելել են «Հայաստան» անունը կրող թիվ 156 դպրոց․ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դպրոցի աշակերտների և ուսուցչական կազմի հետ ջերմ հանդիպման ընթացքում Գագիկ Գասպարյանը կատարել է դուդուկի ավանդական ստեղծագործություններ և ներկայացրել այս գործիքի ծագումն ու կարևորությունը հայկական մշակույթում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն