Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․

«Երևան քաղաքում ՝

մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 2-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝ մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամնակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն