hetq.am Երեւան-Կապան-Երեւան երթուղով չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից վերադարձել է Հայաստան եւ առաջիկայում կվերսկսի թռիչքները Երեւանի ու Սյունիքի մարզկենտրոնի միջեւ:
Խոսքը «ՆովԷյր» ավիաընկերության կողմից շահագործվող եւ 19 ուղեւորի համար նախատեսված, չեխական արտադրության L-410UVP-E20 օդանավի (ՀՀ գրանցումը՝ EK-4117) մասին է, որը 2025 թ. սեպտեմբերին թռել էր Չեխիա՝ տեխնիկական սպասարկում անցնելու: Ավիաընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը նախորդ տարի «Հետքին» հայտնել էր, որ ինքնաթիռը մեկնել է 10 տարվա օրացուցային տեխսպասարկման: Ընդ որում՝ սա նման առաջին սպասարկումն էր, քանի որ օդանավն արտադրվել է 2015-ին (2018-ից գտնվում է Հայաստանում):
Վարդանյանը նաեւ փոխանցել էր, որ աշխատանքների համար նախատեսվել է 4-5 ամիս, իսկ Երեւանի ու Կապանի միջեւ թռիչքները վերսկսվելու են փոխարինող օդանավ վարձակալելուց հետո, բայց եթե չհաջողվի համապատասխան օդանավ վարձակալել, ապա թռիչքները կվերսկսվեն L-410-ի տեխնիկական աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո։ Ստացվեց այնպես, որ սեպտեմբերից մինչ օրս առանց ինքնաթիռի մնացած «ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան երթուղին չշահագործեց:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում