Օտարերկրյա մամուլի ասոցիացիան հայտնել է CNN-ի նկարահանող խմբի վրա իսրայելցի զինվորների դաժան հարձակման մասին | news.am

news.am Օտարերկրյա մամուլի ասոցիացիան դատապարտել է այն, ինչն անվանել է իսրայելցի զինվորների «դաժան հարձակում», որոնք այս շաբաթ ավելի վաղ բռնել էին CNN-ի նկարահանող խմբին պաղեստինյան Թայասիր գյուղի մոտ, օկուպացված Արեւմտյան ափին, տեղեկացրել է Al Jazeera-ն։

«Դա թյուրիմացություն չէր… Դա դաժան հարձակում էր լրագրողների վրա, որոնց անձը հստակ պարզված է, եւ ուղիղ  հարձակում էր մամուլի ազատության վրա»- հայտնել է FPA-ն:- Ուժի կիրառումը չափից ավելի էր եւ վտանգավոր: Լրագրողների եւ քաղաքացիական անձանց վրա զենք ուղղելը, օպերատորի վրա ֆիզիկական հարձակումը եւ նկարահանող խմբի ձերբակալումը գործողություններ են, որոնք անցնում են բոլոր սահմանները: Այդ վարքագիծն արտացոլում է լրատվամիջոցների նկատմամբ թշնամանքի խորապես անհանգստացնող միտում եւ անընդունելի է ցանկացած հանգամանքներում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն