factor.am Եվրամիության Aspides ռազմածովային առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում և Ադենի ծոցի արևելյան հատվածում միջազգային նավագնացության դեմ իրանամետ հուսիների շարժման հարձակումների վտանգի մասին։ Այդ շրջանում գտնվող նավերը կրկին կարող են հայտնվել հարվածների տակ, հայտարարել է առաքելությունը կիրակի՝ մարտի 29-ին, որի շտաբը գտնվում է Հունաստանի Լարիսա քաղաքում։ Տարածաշրջանում գտնվող նավերի ընկերություններին խորհուրդ է տրվում ցուցաբերել հատուկ զգուշություն, փոխանցում է DW-ն։
Նախօրեին հուսիների շարժումը վերսկսել է հրթիռային հարվածները Իսրայելի ուղղությամբ՝ այդպիսով միանալով Իրանի կողմին՝ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմում։ Թեհրանին դաշնակից այս խմբավորումը մարտի 28-ի երեկոյան հայտարարել է, որ հակամարտությանը միանալուց ի վեր արդեն իրականացրել է երկրորդ ավիահարվածը Իսրայելի դեմ։ Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիայի խոսքով՝ Իսրայելի տարածքում «մի շարք կարևոր ռազմական օբյեկտների» ուղղությամբ արձակվել են «հրթիռներ և անօդաչու սարքեր»։ Նույն օրը ավելի վաղ խմբավորումը արդեն մեկ հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, որը խոցվել էր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում