ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել լայնամասշտաբ բողոքի ցույցեր ընդդեմ Թրամփի վարչակազմի՝ նշանավորելով «Ո՛չ թագավորներին» (No Kings) հավաքների երրորդ փուլը, որոնք նախկինում միլիոնավոր մարդկանց էին փողոց դուրս բերել։ Այս մասին գրում է BBC-ն։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ իրենք բողոքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող քաղաքականության, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմի, դաշնային ներգաղթի վերահսկողության խստացման և ապրուստի ծախսեր դեմ։
«Թրամփն ուզում է իշխել մեզ վրա որպես բռնապետ։ Սակայն սա Ամերիկան է, և իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե թագավորի հավակնություններ ունեցողներին կամ նրանց միլիարդատեր մտերիմներին», — հայտարարել են կազմակերպիչները։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը ցույցերն անվանել է «Թրամփի հոգեխանգարման թերապիայի սեանսներ»՝ հավելելով, որ միակ մարդիկ, ում դրանք հետաքրքիր են, «այն լրագրողներն են, որոնց վճարում են այդ իրադարձությունները լուսաբանելու համար»։
Շաբաթ օրվա ընթացքում ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ-ի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում և Լոս Անջելեսում:
Լուսանկարը՝ Սթիվեն Գարսիա / Մինեսոտայի հանրային ռադիո