Ամերիկայի բանկը 72,5 միլիոն դոլար կվճարի Էպշտեյնի զոհերին | news.am

news.am Ամերիկայի բանկը (Bank of America) համաձայնել է 72,5 միլիոն դոլար վճարել Ջեֆրի Էպշտեյնի սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգից տուժածներին։ Վերջիններս պնդում են, որ բանկն աջակցել է նրա հանցագործություններին և շահույթ ստացել դրանցից. հայտնում է NBC News-ը։

Անցյալ տարի ներկայացված հայցում նշվում է, որ երկրի երկրորդ խոշորագույն բանկը բանկային ծառայություններ է մատուցել Էպշտեյնին և նրա սեռական թրաֆիքինգի ցանցին, ինչպես նաև տրամադրել է հաշիվներ, որոնցից օգտվել են տուժածներն ու հանցակիցները, այդ թվում՝ Գիսլեյն Մաքսվելը և Apollo Global Management-ի նախկին գլխավոր տնօրեն Լեոն Բլեքը։

Գործը քննող ԱՄՆ շրջանային դատավոր Ջեդ Ռակոֆը ապրիլին լսումներ կանցկացնի՝ որոշելու՝ արդյոք հաստատել հաշտության համաձայնագիրը։ Ընդ որում, գործարքով բանկը պատասխանատվություն չի ստանձնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն