Մադուրոն երկար դադարից հետո Միացյալ Նահանգներից դիմել է հանրությանը | shantnews.am

shantnews.am  ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկար դադարից հետո առաջին անգամ սոցիալական ցանցերում անձնական հաղորդագրություն է հրապարակել՝ հայտարարելով, որ նամակներ և հաղորդագրություններ է ստանում և շնորհակալություն է հայտնում իր կողմնակիցներին աջակցության համար։

«Մենք ստացել ենք ձեր հաղորդագրությունները, նամակներն ու աղոթքները։ Սիրո և աջակցության յուրաքանչյուր խոսք մեզ հոգեպես զորացնում է։ Մենք լավ ենք, ուժեղ, հանգիստ և անընդհատ աղոթքի մեջ ենք», – ասվում է Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի անունից արված գրառման մեջ։

Իր ելույթում Վենեսուելայի առաջնորդը կոչ է արել ամրապնդել խաղաղությունը, ազգային միասնությունը և երկխոսությունը՝ ընդգծելով, որ երկիրը պետք է շարժվի «հաշտեցման և հարգանքի» ճանապարհով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն