azatutyun.am Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող ռուսական առանցքային և խոշոր նավթային տերմինալը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածի, հայտնել են տեղի պաշտոնյաները:
Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մանրամասնել է, որ Ուստ-Լուգայի գործարանը վնասվել և հրդեհվել է մարտի 29-ի գիշերային հարձակման հետևանքով:
Նա չի նշել անօդաչու թռչող սարքի գործարկման աղբյուրը, Ուկրաինան է; պատասխանատվություն չի ստանձնել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինան ռուսական օբյեկտների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 անօդաչու թռչող սարք:
Սա վերջին շաբաթվա ընթացքում առնվազն երկրորդ դեպքն է, երբ Ուստ-Լուգան ենթարկվում է հարվածների:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 28-ին հայտարարել է, որ Ուստ-Լուգայի արտահանման հզորությունների մոտ 60 տոկոսը շարքից հանվել է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում