Թեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել ԱՄՆ-ի հարձակման հետևանքով | 1lurer.am

1lurer.am Իրանի մայրաքաղաք Թեհրանը, ինչպես նաև հյուսիսում գտնվող մի շարք հարակից շրջաններ, մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով:

Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ ընթանում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքներ։

«Մի քանի րոպե առաջ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրան նահանգի էլեկտրակայանների, ինչպես նաև Թեհրան քաղաքի որոշ շրջանների և Ալբորզ նահանգի վրա հարձակման հետևանքով էլեկտրաէներգիան անջատվել է: Էներգետիկայի նախարարության մասնագետները փորձում են լուծել այդ խնդիրը»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է իրանական Nour News գործակալությունը։

Ավելի ուշ Nour News-ը հաղորդել է, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառը եղել է արկի բեկորների հարվածը բարձրավոլտ հենասյանը Ալբորզ նահանգում, ինչի հետևանքով վնասվել է «Դուշանթեփե» ենթակայանը՝ առաջացնելով էլեկտրամատակարարման խափանումներ Թեհրան  և Կարաջ քաղաքների մի շարք շրջաններում։

Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մոստաֆա Ռաջաբի-Մաշհադին հավելել է, որ Թեհրանում էլեկտրամատակարարումը կվերականգնվի մի քանի ժամում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն