Իրանը և Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին | armenpress.am

armenpress.am Իրանը վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռային հարվածի երրորդ ալիքն է իրականացրել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսությունը։

Այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում։

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին տարբեր ժամերի հաղորդագրություններ է տարածել Telegram-ում Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին՝ նշելով, որ ՀՕՊ համակարգերն աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։

ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ հարվածներ է հասցնում Թեհրանում տարբեր ռազմական ենթակառուցվածքների:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն